Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Բարզանին խոստացել է ուժ կիրառել անկախության հանրաքվեի խափանման փորձի դեպքում

Բարզանին խոստացել է ուժ կիրառել անկախության հանրաքվեի խափանման փորձի դեպքում
14.09.2017 | 14:03

Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին Քիրկուկ այցի ժամանակ խոստացել է ուժ կիրառել ինքնավար շրջանի անկախության վերաբերյալ հանրաքվեի անցկացումը խափանելու փորձի դեպքում։

Նա խոստացել է, որ եթե Քիրկուկը մտնի անկախ Քրդստանի կազմի մեջ, կպահպանվեն ազգային փոքրամասնությունների ինքնությունն ու իրավահավասարությունը՝ քրդական մեծամասնության հետ։ Այնտեղ քրդերից բացի, ապրում են արաբներ և թուրքմեններ։ Բարզանին հավելել է, որ ոչ ոք չի կարող որոշել Քիրկուկի բնակիչների ճակատագիրը, նրանցից բացի։

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ